211652_close_icon
views-count5597 դիտում article-date 23:11 03-08-2018

Իրանի խոշոր քաղաքներում բազմամարդ ցույցեր են

Իրանի մի շարք խոշորագույն քաղաքներում երկրորդ օրն է՝ բազմամարդ ցույցեր են ազգային արժույթի կտրուկ անկման ու տնտեսական իրավիճակի վատթարացման դեմ: Հաղորդում է [url=https://EAdaily.com/ru/news/2018/08/03/protesty-v-irane-ohvatili-desyat-krupneyshih-gorodov-strany-smi]eadaily.com[/url]-ը։ Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, որ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սպահանում, Շիրազում, Մեշհեդում, Քարաջում հարյուրավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ կառավարությանը մեղադրելով անգործության մեջ: «Մեր թշնամին ներսում է, պետք չէ նրան Նահանգներում փնտրել», - վանկարկում էին ցուցարարները զբոսաշրջիկներով հարուստ Շիրազում: Ավելի ուշ տարածված տեսանյութերում երևում է, որ որոշ քաղաքներում ցույցերը վերածվել են բախումների, ընդդիմադիրները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, վերջիններս էլ արձագանքել են արցունքաբեր գազով ու ռետինե փամփուշտներով: Ազգային արժույթը՝ ռիալը, սկսել է սրընթաց անկում արձանագրել: Այսօր արդեն այն ավելի քան 50 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ, արդյունքում՝ ապրանքները թանկացել են, աղքատների ու գործազուրկների թիվը՝ ավելացել: Իրանի խորհրդարանի պատգամավորները 1 ամիս ժամանակ են տվել նախագահ Հասան Ռոհանիին՝ տնտեսական ցածր աճի, ազգային արժույթի կտրուկ անկման, գործազրկության մասին իրենց հարցերին պատասխանելու համար:

Նմանատիպ նյութեր