211652_close_icon
views-count4219 դիտում article-date 21:00 03-08-2018

Ադրբեջանում 9-ով ավելացել է քաղբանտարկյալների թիվը

Ադրբեջանում վերջին մի քանի ամիսներին 9-ով ավելացել է քաղբանտարկյալների թիվը, այս մասին հայտնում է Թուրան գործակալությունը: Վկայակոչելով իրավապաշտպանների զեկույցը՝ լրատվամիջոցը նշում է, որ քաղբանտարկյալների թվում են կրոնական, ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր ձերբակալվել են թմրանյութերի օգտագործման, խուլիգանության, փողերի լվացման մեղադրանքներով: Ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի տվյալների՝ այդպիսով ներկայումս Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կազմում է 151: Ընդ որում, կազմակերպությունը դեռևս չի ուսումնասիրել վերջին շրջանում տեղի ունեցած տասնյակ ձերբակալությունները, նշում է լրատվամիջոցը: Պաշտոնական Բաքուն հերքում է երկրում քաղբանտարկյալների առկայության մասին պնդումները:

Նմանատիպ նյութեր