211652_close_icon
views-count3438 դիտում article-date 14:15 03-08-2018

Գագիկ Ծառուկյանը ընդունել է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիկներին և նրանց մարզիչներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը: Միլանում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ նախարար Վահրադյանը միացել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքներին՝ ուղղված թե՛ մարզիկներին և թե՛ մարզիչներին՝ մաղթելով նրանց շարունակել քրտնաջան աշխատանքը՝ մարզական ձեռքբերումները պահպանելու և ավելի մեծ նվաճումներ ունենալու համար: Հիշեցնենք, որ 2018 թվականի ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկներն առանձին վարժություններով նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե, իսկ երկամարտի արդյունքներով՝ 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:

Նմանատիպ նյութեր