211652_close_icon
views-count2281 դիտում article-date 12:10 03-08-2018

Մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակը՝ Գեւորգ Պետրոսյանի մասին

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն անդրադարձել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ Նաիրա Զոհրաբյանն արժանի չէ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորելու ԲՀԿ ցուցակը: Վ. Էլիզբարյանն այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է. «Երեկվանից իմ գործընկեր լրագրողները օբյեկտիվ հարց են ուղղում ինձ` կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի երեկ տարածած հայտարարության հետ։ Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի եւ իր քայլերի համար, եւ մեր կողմից որեւէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։ Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին եւ մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»:

Նմանատիպ նյութեր