5033 դիտում
11:57 03-08-2018
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը
Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը, այս մասին հայտնում է Asbarez.com-ը:
Թանգարանի տարածքը տրվելու է վարձակալությամբ՝ տարեկան 1 միլիոն դոլար վարձավճարով: Տարածքը կտրամադրվի 55 տարի ժամկետով ևս 40 տարի այն երկարաձգելու հնարավորությամբ:
Թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքապետին, քաղաքային խորհրդի անդամներին նախագծի իրականացմանն աջակցելու համար:
«Մենք կշարունակենք համագործակցել այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու հարցում, որը մարդկանց հնարավորություն կտա զգալ մշակութային բազմազանությունը և դեմ հանդես գալ նախապաշարմունքներին»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
9264 դիտում
16:23 19-04-2018
Գլենդեյլի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը
1614 դիտում
13:16 29-01-2020
Ալմելոյի քաղաքային խորհուրդը որոշել է Էջմիածնի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել. դեսպանություն
1272 դիտում
12:51 04-08-2015
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները հանդիպել են Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ
Այս բաժնից
214 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
232 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ