211652_close_icon
views-count5480 դիտում article-date 10:15 03-08-2018

Ես պարզապես բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ. մարզպետը՝ հրաժարականների մասին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս մամուլում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել՝ հրաժարականների դիմումներ ներկայացնել: Ավելին՝ նույն լուրերի համաձայն, մարզպետը հրահանգել էր՝ ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Նման կադրային ջարդի, համայնքապետերի նկատմամբ իրականացվող վենդետայի և այլ աղմկահարույց հարցերի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Ռոմանոս Մելիքյանից: [b]-Պարոն Պետրոսյան, վարչապետն ան­ձամբ էր հայտարարել, որ վենդետա­ներ չեն լինելու, որևէ մեկը քաղաքական հայացքների համար աշխատանքից չի ազատվելու, ծանոթ-բարեկամների նշա­նակման դարաշրջանը վերջանալու է: Իսկ Դուք, լինելով ՔՊ-ական, հրահանգում եք Ձեր կուսակցական հայացքները չկիսող համայնքապետերին հեռանալ, էլ չենք խոսում մարզպետարանում իրականաց­վող կադրային ջարդի մասին:[/b] - Ես իմ սահմանադրական լիազորու­թյուններն եմ իրականացնում մարզում, և այդ լիազորությունների շրջանակում մասնագիտական և իրավական հսկողու­թյուն եմ իրականացնում ՏԻՄ-երում, հա­մայնքներում: Իսկ համայնքներում, ցա­վոք, կան համայնքապետեր, ովքեր տասնամյակներով ղեկավարում են հա­մայնքները, բայց համայնքը չունի պրիմի­տիվ կենսական պայմաններ, չունի ներ­քին ոռոգման ցանց, չունի մշակույթի տուն, մանկապարտեզ: Եվ այդպիսի հա­մայնքապետերին ես պարզապես հարց եմ տալիս՝ ի՞նչ եք արել այս 20-25 տարի­ներին ձեր համայնքների համար: Բացի այն, որ վարում եք շքեղ ծառայողական մեքենաներ կամ շքեղագույն կահավո­րանքով պատել եք Ձեր աշխատասենյակ­ները: Եվ այդ ճանապարհին շուրջ մեկ տասնյակ համայնքապետեր կան, ովքեր քայլ են արել և իրենց աթոռներից ինքնա­կամ հրաժարվել են՝ ճանապարհ բացելով երիտասարդ գործիչների համար: [b]-Ինքնակա՞մ, թե՞ պարտադրված:[/b] -Այդպիսի հորդորներ չեն եղել, դա իմ աշխատաոճը չէ: Ես պարզապես ՕԳԳ-ի տեսակետից բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ, որի արդյունքում վեր ենք հանում համայնքա­յին խնդիրները: Եվ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանք ենք դնում: Այդ խնդիրների լուծման արդյունքում կան համայնքապետեր, ովքեր որ իմ տեսլա­կանը, իմ բարեփոխումներ իրականացնե­լու վճռականությունը, իմ աշխատոճը չեն կիսում, ավելին՝ հասկանում են, որ իրենք այդ ռիթմիկ աշխատանքին չեն կարող դի­մանալ: Նաև հասկանում են, որ արժեհամակարգային իմաստով նույն հարթության մեջ չենք գտնվում: Քանի որ ՏԻՄ-երի կա­ռավարումը որոշ համայնքապետերի համար համեմատական է սեփական բա­րեկեցությունը ապահովելու հետ: Այդ ամենը հասկանալով՝ իրենք իրենց քայլն են անում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր