211652_close_icon
views-count2687 դիտում article-date 22:49 02-08-2018

Կոնգոյում Էբոլա տենդի նոր բռնկում է արձանագրվել․ մահացել է 4 մարդ

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդի նոր բռնկում է արձանագրվել: Հյուսիսային Կիվու գավառում գրանցվել է վարակի 4 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները թռել են դեպքի վայր։ Նրանք այժմ փաստացի աշխատում են ճակատային գծում, քանի որ քաղաքացիական պատերազմն այդ երկրում շարունակվում է մի քանի տարի շարունակ: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/08/02/ebola-oms-itw]euronews[/url]-ը։ ԱՀԿ-ի տվյալներով, Էբոլայի տենդից անցյալ տարիներին 11 հազարից ավելի մարդ է զոհվել: Մահերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Գվինեայում: Պատվաստանյութը մշակվել է ընդամենը մի քանի տարի առաջ: ԱՀԿ-ն փորձարկումների հաջողության մասին հայտարարել է 2016թ. վերջում:

Նմանատիպ նյութեր