211652_close_icon
views-count1870 դիտում article-date 21:48 02-08-2018

Վատիկանը այլևս անընդունելի է համարում մահապատիժը ցանկացած հանգամանքում

Վատիկանը, պաշտոնապես փոփոխում է կաթոլիկ վարդապետությունը, և մահապատիժը անընդունելի է համարում ցանկացած հանգամանքներում, հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/08/02/pope-death-penalty]euronews[/url]-ը: «Մահապատիժը անընդունելի է, քանի որ ոտնահարում է անձի անձեռնմխելիությունը և արժանապատվությունը», - այսօր հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Դարեր շարունակ կաթոլիկ եկեղեցու վարդապետությունը թույլատրեց մահապատիժը որպես բացառիկ միջոց: Նոր փոփոխությունները կարող են դժգոհությունների ալիք բարձրացնել ԱՄՆ-ում, որտեղ մեծ թվով կաթոլիկներ մահապատժի կողմնակից են:

Նմանատիպ նյութեր