211652_close_icon
views-count33604 դիտում article-date 21:22 02-08-2018

Ռուսաստանը Հայաստանին նախազգուշացրել է լուրջ պատժի մասին. Взгляд

Հայաստանի իշխանությունների գործողություններից Ռուսաստանի դժգոհությունը կարող է անցնել գործնական հարթակ՝ վտանգելով նախկինում համաձայնեցված զենքի և տեխնիկայի մատակարարումները, գրում է [url=https://vz.ru/politics/2018/8/2/576307.html]Взгляд[/url]-ը՝ փորձելով պարզել, թե ինչու՞ է Մոսկվան մտածում նման կոշտ քայլերի մասին: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ իհարկե յուրաքանչյուր ՀԱՊԿ անդամ երկիր իրավունք ունի հետ կանչել գլխավոր քարտուղարի պաշտոնին իր թեկնածուին և առաջարկել մեկ այլ մարդու թեկնածությունը, սակայն խնդիրն այն, որ Խաչատուրովը ներկայացնում է Ռուսաստանի հետ սերտ կապված բանակային-ուժային կորպուսը: «Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ Խաչատուրովը ներկայացնում է Հայաստանի այն բանակային-ուժային կորպուսը, որը սերտ կապված է եղել Ռուսաստանի հետ վերջին 25 տարիների ընթացքում, և որը դիտարկվում է որպես յուրային ռուս ուժայինների կողմից»,- ասել է նա Взгляд-ի հետ զրույցում: «Պատկերացրեք՝ եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալեր Նորվեգիայի ոստիկանությունը: Ինչպիսի՞ն կլիներ ԱՄՆ իշխանությունների արձագանքը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ողջ իրավիճակը, ես գրեթե վստահ եմ, համաձայնեցված է եղել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Եվ այդ պատճառով Կրեմլում, կարծում եմ, աճում է ոչ միայն նյարդայնությունը, այլև գիտակցումը, որ Հայաստանի ղեկավարությունը գաղտնի երկխոսության մեջ է Ռուսաստանի թշնամիների հետ ՆԱՏՕ-ի երկրների, ըստ երևույթին՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջոցով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանի՝ իշխանության գալը ֆինանսավորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքը: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունը թույլ է տալիս ոչ միայն հակառուսական գործողություններ, այլև գործողություններ, որոնք համաձայնեցվել են Ռուսաստանի թշնամիների հետ: Եվ զենք տրամադրել մի երկրի, որը կարող է վաղը զենքը մեր դեմ ուղղել, քաղաքական սխալ կլիներ»,- ընդգծել է Մարկովը: Քաղաքագետը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակել ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ հանդիսացող մեկի: «Փաշինյանի կողմից առաջարկվող մարդու նկատմամբ կասկածներ են լինելու»,- ասել է քաղաքագետը: Նա նշել է նաև, որ չնայած նյարդայնությանը, Հայաստանի վրա ոչ մի իրական ճնշում դեռ չի գործադրվել և ենթադրել է, որ փոքր ճնշում կարող է համարվել սպառազինությունների մատակարարումների հնարավոր դադարեցման մասին լրատվամիջոցների հրապարակումները, ինչը կարող է կազմակերպված արտահոսք լինի: Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին իր հերթին հայտարարել է, որ ռուսական և խորհրդային զենքը Հայաստանի սպառազինությունների հիմնական համակարգն է և այն դուրս հանելու դեպքում, Հայաստանը կունենա չաշխատող բանակ: «Եթե դադարեցվի հետագա ապահովումը՝ ի դեմս սպառազինությունների, և ինչը կարևոր է, այդ սպառազինությունների համար զինամթերքի և հրթիռների մատակարարումների, համեմատաբար կարճ ժամանակում շատ խղճուկ վիճակ կլինի»,- ասել է Մուրախովսկին Взгляд-ին: Մուրախովսկին հիշեցրել է, որ Հայաստանին զենքի մատակարարումներն իրականացվում են ներքին գներով և հաճախ վարկերով: Նա հավելել է, որ չի տեսնում երկրներ, որոնք հետաքրքրված կլինեն Հայաստանին վարկ տրամադրելով և զենք վաճառելով: Նրա խոսքերով՝ եթե նայել զինված ուժերը զարգացնելու Հայաստանի հնարավորություններին՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներից դուրս ժամանակակից նմուշներով զինելու հնարավորությունները «չնչին» են: «Հայաստանն այնքան հարուստ երկիր չէ, որ սպառազինության համակարգեր գնի ռազմատեխնիկական համագործակցության համաշխարհային շուկայի գներով»,- ասել է նա և հավելել, որ Երևանի համար ռուսական մատակարարումների դադարեցումը լուրջ հարված կլինի և անհապաղ կանդրադառնա երկրի պաշտպանունակության վրա:

Նմանատիպ նյութեր