211652_close_icon
views-count6217 դիտում article-date 21:06 02-08-2018

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» նույնպես պատմություն կերտեց

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» Վ. Սարգսյանի անվան ստադիոնում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Չերնոգորիայի «Սուտյեսկայի» հետ: Առաջին խաղում հայկական թիմը հաղթել էր 1:0 հաշվով և երկու հանդիպումների արդյունքով դուրս եկավ հաջորդ փուլ: Սա պատմական պահ է հայկական ֆուտբոլի համար: Առաջին անգամ միանգամից երկու հայկական ակումբ դուրս եկան եվրագավաթների երրորդ փուլ. երեկ հաջողության էր հասել Երևանի «Փյունիկը»: Նշենք, որ երրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի ռումինական Կլուժը:

Նմանատիպ նյութեր