211652_close_icon
views-count2947 դիտում article-date 21:01 02-08-2018

ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ Սենատորները Կոնգրեսի օրակարգ են մտցրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Հաղորդում է tass.ru-ն։ Նախաձեռնության համահեղինակներն են Ռոբերտ Մենենդեսը, Լինդսի Գրեմը, Ջոն Մակքեյնը, Կորի Գարդները, Բեն Կարդին, Ջին Շահինը: Նախագծով առաջարկվում է խստացնել պատժամիջոցները «Ռուսաստանի էներգետիկ և ֆինանսական ոլորտների», «դրա օլիգարխների և պետական ձեռնարկությունների» նկատմամբ:

Նմանատիպ նյութեր