211652_close_icon
views-count2362 դիտում article-date 20:48 02-08-2018

ԵՄ-ն խոշորագույն արևային էլեկտրակայան է գործարկել Գազայի հատվածում

Եվրամիությունը հայտարարել է Գազայի հատվածում խոշորագույն արևային էլեկտրակայանի գործարկման մասին, որը կառուցվել է եվրոպական փողերով: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: «Այս շաբաթ Եվրամիությունը խոշորագույն արևային էլեկտրակայան է գործարկել Գազայի հատվածում: Այն օրական կարտադրի մինչև 0,5 մեգավատտ էլեկտրականություն՝ ապահովելով Գազայում ջրի աղազատիչ կայանի մատակարարումը»,- նշում է Եվրահանձնաժողովը: Այժմ, նրա տվյալներով, այդ աղամքրիչ կայանը մինչև 75 հազար մարդու խմելաջուր է մատկարարում Խան Յունիսի և Ռաֆահի նահանգներում: Էներգիայի նոր աղբյուրի գործարկումից հետո կայանը 2020 թվականին կկարողանա մաքուր ջրով ապահովել մինչև 250 հազար մարդու: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախարար Ավիգդոր Լիբերմանը ցուցում է տվել օգոստոսի 2-ից դադարեցնել վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին: Լիբերմանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից: ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում է, որ էներգակիրների մատակարարումների դադարեցումը կարող է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար։

Նմանատիպ նյութեր