211652_close_icon
views-count6907 դիտում article-date 19:42 02-08-2018

ՀԲՖ-ի շուրջ թեժ իրավիճակ է՝ Արթուր Գևորգյանի բացահայտումները. Armsport.am

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը պաշտոնում [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/02/1102236/#lg=1&slide=99]վերընտրվելուց[/url] հետո պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում է Armsport.am-ը:. [b]- Այս պահին այլ թեկնածուներ չկան, չնայած դրա համար բավականին ժամանակ կար: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը: Արդյոք ներդրումնե՞րն են պատճառը: [/b] - Ինչպես հիշում եք` անցած անգամ ես ժամանակավորապես դադարեցրի իմ լիազորությունները, որպեսզի դրանով էլ ավելի շատ հնարավորություն տամ մարդկանց գան առաջադրվեն և ունենան հավասար մրցակցային պայմաններ: Կարծես թե հայտնվեց մի երիտասարդ, ով ցանկություն հայտնեց բռնցքամարտում գումարներ ներդնելու և առաջադրվելու: Ցավոք, կարծում եմ այնքան իր մեղքը չէր, որքան այն մարդկանց, ովքեր իրեն հուշել էին. տղային ճիշտ չէին բացատրել ու ձևաչափին չէին տիրապետում: Այնպես չէ, որ 30-40 հոգով հավաքվեն և ֆեդերացիայի նախագահ ընտրեն: Դա նույնն է, որ 105 հոգի կարող է հավաքվել մի տեղում և վարչապետ ընտրել: Դա աբսուրդ է: Հայաստանի հանրապետությունում ֆեդերացիայի նախագահը կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի: Դա նույնպես նրան չէին տեղեկացրել: [b]- Միշտ ասում եք «այդ տղան, այդ տղան»: Կմանրամասնե՞ք` ում մասին է խոսքը: [/b] - Անունը Հովհաննես է: Ազգանունը չեմ հիշում, կներեք: Կայքերից մեկում եմ տեսել հայտարարություն, որ նա ցանկություն ունի առաջադարվելու ՀԲՖ-ի նախագահի պաշտոնում: Շատ ուրախ եմ այդ առթիվ, մեր դռները բաց են, մեր համագործակցությունը կարող է լինել ցանկացած կերպ, բայց մնում է, որ այդ տղան գա և դիմի մեզ: [b]- Այսինքն անձամբ չե՞ք հանդիպել նրա հետ: [/b] - Ոչ, ինձ հետ ոչ-ոք չի հանդիպել: Ֆեդերացիա ոչ մեկը չի եկել: Ոչ-ոք հայտ չի ներկայացրել: [b]- Իսկ պատճառը ո՞րն է: [/b] - Չգիտեմ: Զարմանալի է, որ մեր սպորտի կառույցներն էլ չեն տիրապետում օրենքին: Կամ նախարարությունից կամ ՀԱՕԿ-ից մեկը նրան պետք է հուշեր, որ այդպես չէ ընթացակարգը: Ֆեդերացիայի համաժողովի անցկացման օրը որոշում է AIBA-ն: Մենք մեկ ամիս առաջ նրանց տեղեկացնում ենք, որ մտադիր ենք համաժողով անցկացնել, ու նրանք նշանակում են օր: Մինչև դա նրանք ընդունում են նախագահի թեկնածուների, գործկոմի անդամների հայտերը: Նկատեցի, որ այսօրվա համաժողովին մարզադպրոցներից մեկը չի ներկայացել: Այդպես են սովորաբար վարվում այն մարզադպրոցները, որոնք գտնվում են պետական կառույցի ենթակայության տակ: Անընդունելի եմ համարում ճնշում գործադրելը սպորտային կառույցների վրա: Սպորտը որևէ մեկի սեփականությունը չէ: Մենք նամակ էինք ուղարկել և այս համաժողովին հրավիրել նաև սպորտի նախարարության ներկայացուցչին, ՀԱՕԿ-ի ներկայացուցչին, բայց նրանք ևս չեկան: Հրավեր էինք ուղարկել նաև Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, որի ներկայացուցիչ, իմ վաղեմի ընկեր Աշոտ Դանիելյանը ընդունել էր հրավերն ու ներկա գտնվել համաժողովին: Այնպես որ, մենք ամբողջ ընթացակարգն օրինական ենք անցկացրել: [b]- Ի՞նչն է պատճառը, որ չեն ներկայացել: [/b] - Անցած համաժողովին էլ երեք կառույցից ներկայացուցիչ չկար: Մենք նամակ ուղարկեցինք ու խնդրեցինք բացատրել, թե որն է պատճառը: Նրանցից երկուսը շատ ադեկվատ պատասխան գրեցին, որ ինչ-ինչ պատճառներով այդ ժամին չէին կարող ներկա գտնվել: Դա ընդունելի է: Իսկ մյուս կառույցն ընդհանրապես հրաժարվում է բացատրել: [b]- Պարոն, Գևորգյան այսօր որևիցէ մեկը Ձեր վերընտրմանը դեմ չքվեարկեց: Ի՞նչ եք կարծում ` կայի՞ն ամեն դեպքում մարդիկ, ովքեր դեմ են Ձեր պաշտոնավարմանը: [/b] - Սա ընտանիք է: Մենք դեմ խոսում ենք, քննադատում ենք: Այնպես չէ, որ այստեղ մեկն ասում է, բոլորը համաձայնվում են: Պարզապես մենք կարող ենք դեմ խոսել, բայց դեմ չքվեարկել: Բայց խնդիրներ կան, դրանց մասին միշտ բարձրաձայնվում է, մարդիկ միշտ բարձրաձայնում են իրենց տեսակետերը ու ամեն ինչ քննարկվում է: Մանրամասները՝ [url=http://www.armsport.am/hy/news/2018/08/02/Gevorgyan1/903572]Armsport.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր