211652_close_icon
views-count2275 դիտում article-date 18:48 02-08-2018

3 լեռնագնաց է զոհվել Ալպերում՝ Մոնբլան բարձրանալիս

Օգոստոսի 2-ին ֆրանսիական Ալպերում Մոնբլան բարձրանալիս զոհվել Է երեք լեռնագնաց: Հայտնել են ֆրանսիական ԶԼՄ-ները: Ըստ նրանց տեղեկատվության, մարզիկներն ընկել են մոտավորապես 3,6 հազար մետր բարձրության ժայռից: Ողբերգության պատճառ են դարձել անվտանգության ապահովման միջոցների հետ կապված խնդիրները: Լեռնագնացների տարիքի և քաղաքացիության վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: Սպասվում է, որ ֆրանսիական ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումն առաջիկա ժամերին կանցկացնի հատուկ գործողություն, որպեսզի իջեցնի զոհվածների մարմինները: ԶԼՄ-ները նշում են, որ 2017 թվականի ամռան ընթացքում Մոնբլան վերելքի ժամանակ զոհվել է 14 մարդ, իսկ 2016 թվականի ամռանը՝ 9 մարդ։

Նմանատիպ նյութեր