211652_close_icon
views-count54800 դիտում article-date 16:52 02-08-2018

Օրինախախտ վարորդը ճանապարհային ոստիկանին ասում էր. «Բա ասում էին՝ հանդուրժող եք։ Ոչինչ, երկրագունդը կլոր է». այստեղ են ասում՝ աշխարհ կանգնիր, իջնող կա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ խախտելու համար Աբովյան քաղաքում վարչական պատասխանատվության է ենթարկվել օրինախախտ վարորդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա ավտոմեքենան վարում էր հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ Երբ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, իսկ հետո ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը օրինախախտ վարորդին ասում էին, որ նա թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, թե վարորդը, թե նրա համար ժամանած «կուդոկը» սրտնեղում էին՝ ասելով. «Բա ասում էին՝ գաին հանդուրժող ա, բա ինչի՞ չեն հանդուրժում։ Հա, ի՞նչ անենք, հո երկիրը չփլվե՞ց։ Մարդ ա, մտել ա, դուք էլ ուզում եք ակտավորեք»։ Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնիր, իջնող կա, կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ գելի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը գնաց սարը, կամ խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը։ Մի քանի քաղաքացիներ էլ, տեսնելով վարորդի կատարած օրինախախտումը, ասում էին. «Գաին շատ ճիշտ արեց, որ տուգանեց։ թե նման վարվելակերպի համար պետք է հանդուրժող լինի, ուրեմն հավատացեք, շատ վարորդներ առիթից օգտվելով ոնց ուզեն, էնպես էլ կվարեն իրենց ավտոմեքենաները»։ Վերջում վարչական պատասխանատվության ենթարկված վարորդը հոխորտաց՝ ասելով. «Ոչինչ երկրագունդը կլոր է»։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր