211652_close_icon
views-count114512 դիտում article-date 11:19 02-08-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Բագրևանդի թաղամասում՝ «Դիվա» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Porsche Panorama-ն և BMW-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Բագրևանդի փողոցի թիվ 41-56 հասցեի՝ «Դիվա» գիշերային ակումբի դիմաց բախվել են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Հրաչյա Ալեքսանյանի վարած BMW մակնիշի 61 PC 600 համարանիշի և Երևան քաղաքի Ներքի Շենգավիթ 3-րդ փողոցի բնակիչ՝ 30-ամյա Գրիշա Ազիզյանի վարած Porsche Panorama մակնիշի 99 PP 001 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել երթևեկելի մայթից դուրս՝ բախվելով շինության պատին, իսկ Porsche-ն էլ հայտնվելէ ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հրաչյա Ալեքսանյանը, Գրիշա Ազիզյանը, Բորյա Մեսրոպյանը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, BMW-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ՃՈ աշխատողների ցուցումով այն նորից տեղադրեցին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան՝ ստեղծել է վթարային իրավիճակ ու բախվել Porsche-ին։ Դեպքի վայրում BMW-ի համար եկած մի տղամարդ փորձում էր խոչընդոտել նկարահանումները՝ ասելով, թե ինքը «քաղաքի հարց լուծող լավ տղերքից է», սակայն, երբ տեսախցիկը ուղղեցինք այդ կոչեցյալ լավ տղայի վրա, «Սասնա էպոս»-ի «բոզ նապաստակի» նման ճողոպրեց։ Ոստիկանությոնը պարզում է վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Դիվա» գիշերային ակումբի աշխատակիցները։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենանրը տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր