211652_close_icon
views-count14179 դիտում article-date 11:49 02-08-2018

Հայաստանում ռուս սահմանապահները թուրք հետախույզի են բռնել. նրա մոտ հայտնաբերվել են սահմանի կառույցների լուսանկարներ և տեսանյութեր

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս: Սահմանախախտին ստուգելիս նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներ ու ֆայլեր: Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար: [img]http://st0.shamshyan.com/editor/072623100153319174828432.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/028559000153319174834641.jpg[/img]

Նմանատիպ նյութեր