211652_close_icon
views-count6703 դիտում article-date 10:29 02-08-2018

100 օրվա ֆենոմենը. Ի՞նչ է ցույց տալու Փաշինյանը հանրահավաքում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17–ին հրավիրում է հանրահավաք, առիթը պաշտոնավարման 100 օրն է: Կարծես թե առաջին անգամ Հայաստանում պաշտոնավարման 100 օրը երկրի ղեկավարը ցանկանում է ամփոփել հանրահավաքով: Թե ինչքանով է դա արդյունավետ, դժվար է ասել, բայց որ առնվազն հետաքրքիր է` միանշանակ է: Սակայն ակնհայտ է, որ հանրահավաքում չեն լինելու վիճակագրական ու պաշտոնական տվյալներ, հասկանալի է` հանրահավաքը դժվար է անցկացնել պաշտոնական չոր լեզվով: Սակայն, կարծես թե այս հանրահավաքի նպատակը բոլորովին էլ այդ լեզուն չէ: Հանրահավաքի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո հնչեցին կարծիքներ, որ այդ հանրահավաքը պատասխան է Սերգեյ Լավրովի հայտարարությանը. բացառել նման ենթատեքստի առկայությունը չենք կարող, առավել ևս՝ հանրահավաքի՝ փաշինյանական թևի «զորահանդեսային» սկզբունքով որակումների պարագայում, սակայն միայն դրանով պայմանավորել վարչապետի` հանրահավաք անցկացնելու գաղափարը, այն էլ` 17 օր անց, այնքան էլ առողջ ու ամբողջական մոտեցում չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր