211652_close_icon
views-count6184 դիտում article-date 09:52 02-08-2018

«Ոչ»․ Արարատ Միրզոյանը` Լավրովի հայտարարության մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որևէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձևակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց Միրզոյանը: «Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,- հայտարարել է Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Aravot.am-ը փոխվարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, և այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան տվեց. «Ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր