211652_close_icon
views-count5202 դիտում article-date 09:16 02-08-2018

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը դաշինք կձևավորեն «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլեւս ոչ եւս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին։ Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքով: Իհարկե, չի բացառվում, որ այս դաշինքում ընդգրկվեն նաեւ այլ քաղաքական ուժեր, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, սակայն այս պահին հստակ է վերոնշյալ երկու կուսակցությունների դիրքորոշումը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր