211652_close_icon
views-count30953 դիտում article-date 23:16 01-08-2018

Նա կրկնում է իմ հաջողությունները և փորձում չկրկնել իմ սխալները․ Սաակաշվիլին՝ Փաշինյանի մասին.

Հայաստանի ներկայիս կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իմ հետքերով եւ կրկնում են իմ հաջողությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հուլիսի 31-ի երեկոյան՝ [url=http://rustavi2.ge/ka/news/110339]«Ռուսթավի 2»[/url] հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ «Հայաստանում երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների մասին իմ գիրքը եւ շատ բաներ է կրկնում: Այդ թվում կրկնում են իմ հաջողությունները եւ փորձում են չկրկնել իմ սխալները»,- հայտարարել է Սաակաշվիլին: Անցյալում գործած իր գլխավոր սխալներից մեկը նախկին նախագահը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին, որոնք, նրա գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հենարանն են: «Ըստ երեւույթին, Փաշինյանը համարել է, որ ժամանակին իմ սխալներից է եղել այն, որ ես պատասխանատվության չեմ ենթարկել ռուսական ռեզիդենտներին, և նա այդ սխալը չի կրկնում»,- հայտնել է Միխայիլ Սաակաշվիլին։

Նմանատիպ նյութեր