211652_close_icon
views-count1588 դիտում article-date 19:01 01-08-2018

Հնդկաստանի հյուսիսում 106 մարդ Է զոհվել տեղատարափներից

Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում, որին պատուհասել են հզոր մուսոնային անձրեւները, մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 106 մարդ, ևս ավելի քան հարյուր բնակիչներ վերքեր են ստացել: Տեղեկացնում է [url=https://www.ndtv.com/india-news/up-rains-claim-14-more-lives-toll-rises-to-106-1893356]NDTV[/url] հեռուստաալիքը: Նրա տվյալների համաձայն, երկրի հյուսիսի այդ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում տարերային աղետի զոհ Է դարձել 14 մարդ, եւս 7-ը տուժել են: Վնասվել Է առնվազն 600 բնակելի շենք: Ութար-Փրադեշում հաստատված անբարենպաստ եղանակի պատճառով սատկել Է շուրջ 80 անասուն, վնասվել են ցանքատարածություններ: Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթհը տեղի իշխանություններին հանձնարարել Է նահանգի բնակիչներին ծանուցել գոյություն ունեցող սպառնալիքի մասին, ինչպես նաեւ կարգադրել Է առավելագույն օպերատիվությամբ ֆինանսական ու բժշկական օգնություն ցուցաբերել տուժած ընտանիքներին։

Նմանատիպ նյութեր