211652_close_icon
views-count4386 դիտում article-date 09:32 01-08-2018

«Նուբարաշեն» ՔԿՀ պետին ի՞նչ չափանիշով են ընտրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ին, ինչպես հայտնի դարձավ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը: Ըստ «ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ նրա նշանակումը ՔԿ ծառայությունում բավականին զարմանալիորեն են ընդունել: ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ նա այնքան աչքի չընկնող անձնավորություն է եղել, որ որևէ մեկը նրան ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, ուստի մտածում են՝ ինչպես պետք է նա կարողանա ղեկավարել առավել բարդ ՔԿՀ-ներից մեկը: Ի դեպ, կարծիք կա, որ նրան այդ պաշտոնին նշանակել են, որովհետև նախկինում իշխանական որևէ կլանի անդամ չի եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր