211652_close_icon
views-count4101 դիտում article-date 21:20 31-07-2018

Ժոզե Մոուրինյո. Ես վախենում եմ մրցաշրջանի մեկնարկից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ մտավախություններ ունի մրցաշրջանի մեկնարկի առթիվ: «Սա շատ նախամրցաշրջան է: Մենք դրանում մեղավոր չենք: Ինչպես միշտ, նախապատրաստական փուլը հիանալի էր կազմակերպված, և իհարկե, պետք է հանգիստ տալ աշխարհի առաջնությանը մասնակցած խաղացողներին: Կազմակերպչական առումով նախամրցաշրջանը շատ լավն էր, բայց մեր մոտ խաղացողներ են բացակայում, ինչը շատ է զայրացնում: Մենք վերադառնում ենք Եվրոպա, և երբ գանք, Պրեմիեր-լիգան կմեկնարկի համապատասխան վտանգներով: Մենք մրցաշրջանը մենք սկսում ենք առանց մրցաշարերին մասնակցած խաղացողների: Նրանք անհրաժեշտ մարզումներ չեն ունենալու: Շատ բարդ է լինելու, և եթե անկեղծ, ես մի փոքր վախենում եմ մրցաշրջանի մեկնարկից», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր