211652_close_icon
views-count2277 դիտում article-date 21:23 31-07-2018

Գյուղնախարարը քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 31-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում սահմանված կարգով հերթագրված թվով 16 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմում-խնդրանքները և առաջարկները ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ։ Տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ընդունելության ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը մասնավորապես վերաբերում էին պտուղ-բանջարեղենի մթերումների կազմակերպմանը, մսամթերքի իրացման գործընթացին, անասնաբույժների խնդիրներին, պետական աջակցության սուբսիդավորման ծրագրերին, սերմնաբուծության ոլորտում նոր ծրագրի մշակմանը, տնտեսությունն ընդլայնելու նպատակով ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև այլ հարցերում օժանդակության տրամադրմանը։ Նախարարը լսել է քաղաքացիների դիմումները և դրանց վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները, տվել հանձնարակականներ՝ դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր