211652_close_icon
views-count8478 դիտում article-date 19:34 31-07-2018

«Միսս Տիեզերք» մրցույթը 2018 թվականին կանցկացվի Թաիլանդում

Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթը կանցկացվի 2018 թվականի դեկտեմբերին Բանգկոկում: Ինչպես հուլիսի 31-ին հայտնել Է [url=https://www.bangkokpost.com/news/general/1513290/thailand-to-host-miss-universe-2018-in-december]Bangkok Post[/url] թերթը, մրցույթը Թաիլանդում կկայանա երրորդ անգամ։ Զբոսաշրջության եւ սպորտի նախարար Վիրասակ Կովասուրատի խոսքով՝ կազմակերպիչները որոշել են 67-րդ միջոցառումն անցկացնել հենց Բանգկոկում: Մրցույթը դեկտեմբերի 17-ին կկայանա Impact Arena ցուցահանդեսային համալիրում: Իր հերթին վարչապետ Պրայուտ Չան-Օչան ողջունել Է կազմակերպիչների ընտրությունը եւ հայտարարել, որ կառավարությունը պատրաստ Է աջակցել մրցույթի անցկացմանը: «Միսս Տիեզերք» մրցույթը Թաիլանդում անցկացվել Է 1992 թվականին եւ 2005 թվականին: 2017 թվականի նոյեմբերին «Միսս Տիեզերք» 66-րդ մրցույթը կայացել Է ԱՄՆ-ում, այդ ժամանակ հաղթող դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցչուհի Դեմի-Լի Նել-Փիթերսը։

Նմանատիպ նյութեր