211652_close_icon
views-count17998 դիտում article-date 17:52 31-07-2018

«Երևան Սիթի» սուպերմարկետներում շուտով ստուգումներ կսկսվեն

Շուտով ստուգումներ կսկսվեն «Երևան Սիթի» սուպերմարկետներում: Այս մասին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ: Դրանից զատ, ծառայության 2019 թվականի ծրագրերի մեջ են մտնում հասարակական սննդի օբյեկտների ստուգումները, այդ թվում՝ հայտնի անձանց պատկանող: Հավելենք, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքների չափը կկազմի 100-300 հազար դրամ: Միաժամանակ, Ավետիսյանը նշեց, որ ՍԱՊԾ առաքելությունը ոչ թե տուգանելն է, այլ հայտնաբերված խախտումները վերացնելու հարցում տնտեսվարող սուբյեկտներին օգնելը:

Նմանատիպ նյութեր