211652_close_icon
views-count2996 դիտում article-date 13:34 31-07-2018

Մինան իր ինստագրամից ջնջել է տեղեկությունը, որ «Բարսելոնայի» խաղացող է

«Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Կոլումբիայի հավաքականի խաղացողը իր ինստագրամից ջնջել է այն տեղեկությունը, որ հանդիսանում է կատալոնական ակումբի խաղացող և բաժանորդագրվել է մանկունյանցիների սոցցանցի էջին: Նման քայլի Մինան գնացել է այն լուրերի ներքո, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար «Բարսելոնային» առաջարկել է 40 մլն եվրո: Ավելի վաղ Մինայի հաամար «Էվերթոնը» առաջարկել էր 24 միլիոն եվրո, սակայն տրանսֆերը տապալվել էր: «Բարսելոնան» Մինային ձեռք էր բերել հունվարին՝ «Պալմեյրասին» վճարելով 12 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր