211652_close_icon
views-count3310 դիտում article-date 13:49 31-07-2018

ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատեց Փաշինյան-Թրամփ հանդիպում կազմակերպելու մտադրությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կա մտադրություն կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Արդեն կարող ենք հաստատել, որ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին: Կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպումը»,-«[url=https://armenpress.am/arm/news/942249.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ասաց Բալայանը: Այդուհանդերձ նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե նման վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել:

Նմանատիպ նյութեր