211652_close_icon
views-count1695 դիտում article-date 11:27 31-07-2018

ԱՄՆ-ի հետախուզությունը ԿԺԴՀ-ում նոր հրթիռների արտադրության նշաններ Է բացահայտել. The Washington Post

ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն արձանագրել են, որ Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ Է նախագծում այն արտադրական հարթակում, որտեղ ավելի վաղ պատրաստվում Էին այդ երկրում առաջին միջմայրցամաքային հրթիռները: Այս մասին հաղորդել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական հանրակցության աղբյուրներին։ Նշվում է, որ խոսքը կարող է վերաբերել Փհենյանից ոչ հեռու գտնվող արտադրական համալիրում նախագծվող հեղուկ վառելիքով 2 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների: Եզրակացություններն արվել են՝ հենվելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում արված արբանյակային լուսանկարների վրա: Թերթն ուշադրություն Է հրավիրել այ բանի վրա, որ հետախուզական տվյալները մատնանշում են ոչ թե ԿԺԴՀ-ի իշխանությունների հրթիռային ծրագրի ընդլայնումը, այլ այն, որ երկրում արդի զենքի մշակումն ու նախագծումը շարունակվում Է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի բացակայության մասին։

Նմանատիպ նյութեր