211652_close_icon
views-count2311 դիտում article-date 10:47 31-07-2018

Եթե նեղված եք, ուրեմն զոհ եք․ արմատական ներումը դուրս կբերի զոհի արգավիճակից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ես հաճախ եմ օգտագործում «աբիժնիկ» բառը, որը տգեղ, օտարահունչ, ռուսերենին չտիրապետող իմ հայրենակիցների համար անhասկանալի բառ է: Բայց ես ուրիշ բառ չգիտեմ, որը կբնութագրի մարդկանց հոգեվիճակը և նրանց մտքերի, տրամադրությունների «շարժիչ ուժը»: Որպես օրինակ արդեն բերել եմ վերջին 25 տարում Հայաստանից գնացած մարդկանց: Նրանցից շատերի սրտում որպես խորը վերք կա նեղվածություն Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից, նրանց ղեկավարած իշխանությունից, կոնկրետ պաշտոնյաներից, օլիգարխներից, որոնք, այդ մարդկանց կարծիքով, ստիպել են նրանց լքել հայրենիքը: Հիմա այդ մարդիկ, շատ հնարավոր է, ունեն լավ տներ, մեքենաներ, ամեն օր ուտում են համեղ խորովածներ ու քյաբաբներ, բայց հոգու խորքում դժբախտ են: Եվ նրանց դժբախտության գլխավոր պատճառն այն է, որ իրենք իրենց համարում են վերը թվարկած մարդկանց կամ ինստիտուտների ԶՈՀԸ: Բայց ինչո՞ւ միայն այդ մարդիկ: Իսկ ե՞ս: Մոտ կես դար առաջ մեր դասարան փոխարինելու էր եկել ֆիզիկական կուլտուրայի դասատու՝ մինչև հիմա հիշում եմ նրա անունը, բայց այստեղ չեմ գրի: Նա շատ երիտասարդ էր, հազիվ 25 տարեկան լիներ և, հավանաբար, հենց այդ պատճառով աշխատում էր ինքնահաստատվել երեխաներին վիրավորելով: Անպատվեց նաև ինձ: Տեսնո՞ւմ եք, 50 տարի է անցել, իսկ ես դա հիշում եմ: Նման դեպքերը՝ մանավանդ, երբ տեղի են ունենում մանկության տարիներին, դրոշմ են թողնում մեր հոգու մեջ՝ դա անխուսափելի է: Բայց ես արդեն շատ հասուն տարիքում՝ 40 տարեկանից հետո սկսեցի հասկանալ, որ այդ դեպքերը կարիք չկա մոռանալու (որքան շատ ես փորձում մոռանալ, այնքան հաճախ ես հիշում), ես պետք է արմատապես ներեմ: Հակառակ դեպքում ես կդառնամ այն ֆիզկուլտի դասատուի ԶՈՀԸ: «Ոչ, ես երբեք նրան (նրանց) չեմ ների, բա Հիտլե՞րը, բա Թալեա՞թը, բա Ստա՞լինը»,- այդպիսին կլինի ընթերցողների մեծամասնության պատասխանը: Բայց արմատական ներումը (այս եզրն է օգտագործում ամերիկացի հոգեբան Քոլլին Թիփինգը) չի նշանակում, որ դուք պիտի ընկերանաք ձեզ նեղացրած մարդու հետ, որ դուք արդարացնում եք նրա արածները, որ դուք պատիժ չեք պահանջում, եթե նա հանցագործություն է կատարել, չի նշանակում նաև, որ պետք չէ կատարվածից դասեր քաղել: Դա նշանակում է միայն մի բան. այդ դրոշմը, այդ «էջանիշը» դուք հանում եք ձեր սրտից, դուք դուրս եք գալիս մարդկանց, կառույցների, հանգամանքների ԶՈՀԻ կարգավիճակից: Եթե նեղված եք, ուրեմն ձեզ զոհ եք զգում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր