211652_close_icon
views-count3623 դիտում article-date 23:05 30-07-2018

Սիրիայի կառավարական բանակը գրավել է Դերաա գավառի Շաջրա բնակավայրը և ոչնչացրել ԻՊ-ի ամենախոշոր հենակետը

Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Շաջրա բնակավայրում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ամենախոշոր հենակետերից մեկն է Դերաա նահանգում: Այս մասին ria.ru-ին տեղեկացրել է սիրիացի հրամանատարներից մեկը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակը գրոհել է բնակավայրը երկու կողմից՝ հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից: «Սակրավորները սկսել են ազատագրված տարածքի զննումն ու ականազերծումը», - նշել է աղբյուրը: Հիշեցնենք, որ ռուս զինվորականները հայտնել են Դերաա նահանգի Բոսրա էշ-Շամ քաղաքի գրոհայինների կայացրած որոշման մասին, որոնք ցանկանում են ընդգրկվել սիրիական կառավարական բանակի կազմում:

Նմանատիպ նյութեր