211652_close_icon
views-count6603 դիտում article-date 22:53 30-07-2018

Չինաստանում այս տարի չարաշահումների համար պատասխանատվության է ենթարկվել 36 հազար պաշտոնյա

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տարվա սկզբից չարաշահումների համար պատասխանատվության է ենթարկել ավելի քանի 36 հազար պաշտոնյայի: Հաղորդում է Interfax-ը: 2012 թվականին Չինաստանի իշխանությունները հաստատել են «8 կարգ»՝ կապված պաշտոնյաների վարքագծի հետ՝ բյուրոկրատիա, չարաշահում և ծառայությունում անցանկալի պահվածք: Հրապարակված զեկույցի համաձայն՝ ավելի շատ տարածված է եղել հավելյալ պարգևավճարների տրամադրումը, ինչպես նաև նվերների ընդունումն ու ծառայողական ավտոմեքենաները ոչ ճիշտ նշանակությամբ օգտագործումը:

Նմանատիպ նյութեր