211652_close_icon
views-count2221 դիտում article-date 20:31 30-07-2018

Իտալիայի Հանրապետության նախագահը դստեր հետ այցելեց Մատենադարան

Հայաստան պետական այցի շրջանակում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ այցելեց Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջայցի ընթացքում նրանց ներկայացրին հայ գրչության կենտրոնները, այնուհետև ծանոթացրին հայ գրերին, Աստվածաշնչին, Ավետարանին: Այցի վերջում Իտալիայի նախագահին նվիրեցին երկու գիրք: Սերջիո Մատարելան էլ իր հերթին նվիրեց մեդալ:

Նմանատիպ նյութեր