211652_close_icon
views-count3709 դիտում article-date 18:21 30-07-2018

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիվանագետների հանդիպումը Սիրիայի հարցով

Սոչիում սկսվել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետների երկօրյա հանդիպումը սիրիական հակամարտության կարգավորման հարցով: Օրակարգում սահմանադրական հանձնաժողովի ձևավորումն է, ապառազմականացված գոտիների խնդիրն ու հումանիտար հարցեր: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29398528.html]«Ազատությունը»[/url]։ Երեք երկրները անցած տարվանից պարբերաբար հանդիպումներ են անցկացնում ճգնաժամի կարգավորման շուրջ, թեև աջակցում են այս հակամարտության տարբեր կողմերի: Ռուսաստանն ու Իրանը, մասնավորապես, սատարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին, Թուրքիան՝ նրա դեմ պայքարող ընդդիմախոսներին: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/29/1101922/]հաղորդել էինք[/url], որ Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են սեպտեմբերի 7-ին Ստամբուլում անցկացնել Սիրիայի հարցի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթաժողով: Այս մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նմանատիպ նյութեր