211652_close_icon
views-count3541 դիտում article-date 16:24 30-07-2018

Մոուրինյոն լուրջ հակասություններ ունի «ՄՅՈւ»-ի ղեկավարության հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները թիմի ղեկավարության հետ վատթարացել են: Մոուրինյոյի հարաբերությունները հատկապես լարվել են փոխնախագահ Էդ Վուդվորդի հետ, որը պատասխանատու է տրանսֆերային շուկայում աշխատանքի հետ: Մոուրինյոն դժգոհ է, որ «Յունայթեդը» այս ամռանը ակտիվ չէ և ձեռք է բերել ընդամենը երեք խաղացողի՝ Ֆրեդին, Դիեգո Դալոտին և Լի Գրանտին: Վուդվորդը չի ցանկանում խաղացողների վրա շատ գումար ծախսել, մինչդեռ պորտուգալացին գտնում է, որ կազմը համալրված չէ. նա տրանսֆերային նպատակների ցուցակը ներկայացրել էր մի քանի ամիս առաջ: «Լիվերպուլի» հետ ընկերական խաղից (1:4) հետո Մոուրինյոն բացահայտ հայտարարեց, որ ամառային հավաքին ստիպված է աշխատել խաղացողների հետ, որոնց 30%-ը նոր մրցաշրջանում հազիվ լինեն թիմի հայտացուցակում:

Նմանատիպ նյութեր