211652_close_icon
views-count2202 դիտում article-date 16:11 30-07-2018

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 612 դեպք, որից 348-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 198 կենցաղային կանչ, 272 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 66 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 1 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 40 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 5 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0482071001532952643218232.jpg[/img]

Նմանատիպ նյութեր