211652_close_icon
views-count2673 դիտում article-date 17:03 30-07-2018

Երևանում քննարկվել է 1-ին պատանեկան սուրդլիմպիկ խաղերը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու հնարավորության հարցը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը մասնակցել է հուլիսի 29-ից 30-ը Երևանում ընթացող խուլերի միջազգային սպորտային կոմիտեի գործադիր խորհրդի նիստին։ Նիստին մասնակցել են 11 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ խուլերի համաշխարհային սպորտային կոմիտեի նախագահ Կանգ Չենը և կոմիտեի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոբրովը: Քննարկվել են կոմիտեի գործունեության ընթացիկ խնդիրները: Նիստի օրակարգային կարևորագույն հարցերից է եղել նաև 2020 թվականին 1-ին անգամ անցկացվելիք պատանեկան սուրդլիմպիկ խաղերը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու հնարավորության հարցը:

Նմանատիպ նյութեր