211652_close_icon
views-count2446 դիտում article-date 14:20 30-07-2018

Նախարար Գրիգորյանն այցելել է Չինաստանում գործող «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն: Գործարանում կատարած շրջայցի ժամանակ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ ներկայացուցիչները նախարարին ծանոթացրել են ձեռնարկության արտադրական հզորություններին, ինչպես նաև վերջինիս արտադրատեխնիկական ընթացիկ իրավիճակին: Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ն շահագործման է հանձնվել 2010 թվականին: Ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի (ՀՀ) միջև 2003 թվականին կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40%: Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը 30 հազար տոննա է, որին ձեռնարկությունը հասել է նախորդ տարվա արդյունքով: Նախարար Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի բաժնետիրոջ, Blue star» ընկերության գլխավոր տնօրենի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Blue star» ընկերության կողմից Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ին տրամադրված փոխառությունների տոկոսների նվազեցման հնարավոր տարբերակները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկության արտադրական ծավալները մեծացնելու, արտադրանքն իրացնելու, շուկաներն ընդլայնելու հարցերում: Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանն առաջարկել է Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում անցկացնել միջազգային աուդիտ, ստեղծել ֆինանսական համապատասխան պայմաններ հայկական քվոտայով պաշտոնները համալրելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր