211652_close_icon
views-count4277 դիտում article-date 14:07 30-07-2018

Մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը: Ինչպես տղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ն՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում։ Օգոստոսի 1-ից սկսած լոլիկի մթերման գործընթացը կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում:

Նմանատիպ նյութեր