211652_close_icon
views-count3992 դիտում article-date 13:15 30-07-2018

Մեկնարկել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ: Նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մշակված է բավական հագեցած ծրագիր: Նախատեսված է հանդիպում Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների, ընթրիք Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի անդամների և գործարարների հետ: Նախարարը կհանդիպի Իրաքահայ միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների, Իրանահայ միության անդամների հետ: Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ օրակարգում են նաև Հայ հեղափոխական դաշնակցության և կից մարմինների, Ռամկավար ազատական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարների հետ հանդիպումները: ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ կունենա նաև Գլենդելի կրթական խորհրդի անդամների, Գլենդելի քաղաքապետի և խորհրդի անդամների, խոշոր բարերարների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ:

Նմանատիպ նյութեր