211652_close_icon
views-count75767 դիտում article-date 09:50 30-07-2018

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 58-ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում, նրա դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 58-ամյա Արթուր Մաթևոսյանը իր վարած BMW մակնիշի 35 FМ 347 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մաթևոսանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակչ, 33-ամյա Վահագն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի տեսուչ Խաչիկ Ավետիսյանը, ով ստանալով վթարի մասին ահազանգը, շտապել է դեպքի վայր ու տեսնելով վիրավորին ավտոմեքենայից դուրս՝ գետնին ընկած, մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել է հիվանդանոց: Մահացածի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 15 մետր դուրս, ով շպրտվել է ավտոմեքենայից: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, խմբի պետ, Կարեն Ղազարյանի, հրշեջ-փրկարարներ Եղիշե Խաչատրյանի, Ավետիք Մեսրոպյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր