211652_close_icon
views-count8323 դիտում article-date 23:28 29-07-2018

Էրդողանը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին չի աջակցի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Իրանից գազ ներկրելուց հրաժարվել և Անկարան մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի: Թուրք առաջնորդը ընդգծելէ, որ այս թեման քննարկել է դեռևս Սպիտակ տան նախորդ ղեկավար Բարակ Օբամայի հետ, իսկ այսօր երկրի դիրքորոշումը իրանական գազի վերաբերյալ կրկնել է ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամպին: «Եթե Իրանից գազի ներկրումը դադարեցնենք, ապա ո՞վ պետք է կապույտ վառելիք տալու Թուրքիային: Առանց դրա իմ քաղաքացիները ձմռանը կսառեն, ու ի՞նչ պետք է այդ դեպքում ես անեմ», ասել Էրդողանը: Բացի այդ, Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Վաշինգթոնի պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի «ոչ մեկին օգուտ չեն, բացի՝ ԱՄՆ-ից»:

Նմանատիպ նյութեր