211652_close_icon
views-count5853 դիտում article-date 23:07 29-07-2018

«Այնտրախտի» տնօրեն. Օզիլն իրեն վախկոտի պես պահեց

«Այնտրախտի» մարզական տնօրեն Ֆրեդի Բոբիչը մեկնաբանել է Մեսութ Օզիլի որոշումը՝ հեռանալ Գերմանիայի հավաքականից: «Կարծում եմ, որ Օզիլը վախկոտի պես վարվեց: Այն, որ Մեսութը սոցցանցերում քննադատում է Գերմանական ֆուտբոլային ասոցիացիային, պարզապես անտանելի է: Նա կարող էր որևէ հեռուստաալիքի ուղիղ եթերում հարցազրույց տալ: Ֆուտբոլիստների օրենքն է՝ վեր կաց ու տղամարդ եղիր: Ես դեռ կհասկանայի, եթե այդպես վարվեր 18-19 տարեկան երիտասարդը: Բայց խաղացողը, որը վաղուց ֆուտբոլում է և աշխարհի առաջնություն է նվաճել, պետք է հասկանա, թե ամոթալի բան է արել», ասել է Բոբիչը:

Նմանատիպ նյութեր