211652_close_icon
views-count3130 դիտում article-date 17:25 29-07-2018

2018 միջանկյալ ընտրությունները ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեքն են լինելու

Միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ում ամենաթանկարժեքը կլինի երկրի պատմության մեջ: Այս մասին հայտարարել են [url=https://nypost.com/2018/07/28/2018-midterm-elections-set-to-be-most-expensive-in-history/]The New York Post[/url]-ի լրագրողները: Ըստ լրատվամիջոցի՝ արդեն հեռարձակված և պատվիրված հեռուստաեթերների վրա ծախսվել է մոտ 1 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, առնվազն 170 մլն դոլար ծախսվել է սենատորների թեկնածուների փրայմերիզների եթերների հեռարձակման համար: Ժողովրդավարական կուսակցության ծախսերը նկատելիորեն գերազանցել են ժողովրդավարների ծախսերը՝ համապատասխանաբար 146 մլն դոլար և 135 մլն դոլար: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են նախագահական ժամկետի կեսերին: Քվեարկությամբ վերընտրվում են Կոնգրեսի ստորին պալատը և 100 սենատորներից 35-ը:

Նմանատիպ նյութեր