211652_close_icon
views-count4818 դիտում article-date 17:06 29-07-2018

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած Ջուլիան Ասանժի խնդիրը փորձում են լուծել

Էկվադորը և Մեծ Բրիտանիան փորձում են լուծել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում քաղաքական ապաստան ստացած WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի խնդիրը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29396614.html]«Ազատությունը»[/url]։ «Պարոն Ասանժի հարցը քննարկում ենք Բրիտանիայի կառավարության հետ, որքան գիտեմ, արդեն կան շփումներ Ասանժի փաստաբանների հետ, ուստի, մենք կփորձենք ելք գտնել»,- իսպանական El Pais թերթին ասել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն: Նրա խոսքերով, հարցը պետք է այնպես լուծել, որ պահպանվեն Ասանժի հիմնարար իրավունքները, այդ թվում կյանքի իրավունքը, և միաժամանակ կարգավորվի խնդիրը, որը լուրջ բարդություններ է առաջացնում Էկվադորի համար: 2017 թվականին Էկվադորը Ջուլիան Ասանժին զրկել է արտաքին աշխարհի հետ կապից, քանի որ ավստրալացին խախտել է դեսպանատան տարածքում գտնվելու ժամանակաշրջանում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու խոստումը:

Նմանատիպ նյութեր