211652_close_icon
views-count2597 դիտում article-date 15:50 29-07-2018

Սերբիայի փաստաբանական պալատը գործադուլ է հայտարարել՝ Օգնյանովիչի սպանությունը արագ բացահայտելու պահանջով

Սերբիայի փաստաբանական պալատները իշխանություններից պահանջել են փաստաբան Դրագոսլավ Միշա Օգնյանովիչի սպանության արագ քննություն, որը հանդես է եկել մի շարք աղմկահարույց գործերով, և մեկ շաբաթով գործադուլ են հայտարարել, փոխանցում է ria.ru-ն: «Միշա Օգնյանովիչի սպանությունը ամենադրամատիկ կերպով ցուցադրում է, թե Սերբիայում փաստաբաններն ինչ պայմաններում են կատարում իրենց մասնագիտական պարտքը: Այս սպանությունը վերջինն է փաստաբանների վրա բազմաթիվ հարձակումների շարքում, որոնցից շատերը չեն բացահայտվել»,- հայտնել է երկրի փաստաբանական պալատը: «Այս պատճառով Սերբիայի փաստաբանական պալատը և Բելգրադի փաստաբանական պալատը հանրությանն իրազեկում են, որ երկուշաբթիից՝ 2018 թվականի հուլիսի 30-ից մեկ շաբաթով չեն աշխատելու, ի նշան մասնագիտական համերաշխության, և որպես հստակ ազդակ, որ համանման իրադարձությունների հետ չեն հաշտվելու»,- նշված է հաղորդագրության մեջ: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/29/1101921/]Հիշեցնենք,[/url] որ այսօր Բելգրադում իր տան մոտ սպանվել է Դրագոսլավ Միշա Օգնյանովիչը, որը եղել է նախկին հարավսլավիայի վերջին ղեկավար Սլոբոդան Միլոշեւիչի փաստաբանական խմբի անդամ և պաշտպանել է նրա շահերը Հաագայի դատարանում։

Նմանատիպ նյութեր