211652_close_icon
views-count3226 դիտում article-date 15:31 29-07-2018

8 միլիոն ընտրող, 24 թեկնածու․ Մալիում նախագահի ընտրություններ են․ իրական հավակնորդներն են՝ Սիսեն և Կեյտան

Կիրակի օրը Մալիի բնակիչները գնում են ընտրատեղամասեր նոր նախագահ ընտրելու համար: Մրցապայքարին ներգրավված է 24 թեկնածու։ Սակայն հաղթանակի հիմնական հավակնորդներն են գործող նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան և ընդդիմության առաջնորդ Սումաիլու Սիսեն: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/07/29/mali-election-day]euronews[/url]-ը։ Նրանց միջև դիմակայությունը սկսվել է դեռևս նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ: Քվեարկությանը կարող են մասնակցել 8․000 քաղաքացիներ: Եթե այսօր հաղթողի անունը չորոշվի, ապա Մալին կպատրաստվի ընտրության երկրորդ փուլին:

Նմանատիպ նյութեր