211652_close_icon
views-count4034 դիտում article-date 14:45 29-07-2018

ԱՄՆ-ում հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ, յոթը՝ վիրավորվել

ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում հրաձգության հետեւանքով 3 մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել, հայտնում է [url=https://www.nola.com/crime/index.ssf/2018/07/shooting_claiborne_new_orleans.html#incart_most_shared-crime]Nola.com[/url] պորտալը՝ վկայակոչելով ոաստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Ինչպես հայտարարել է տեղական ոստիկանության ղեկվար Մայքլ Հարիսոնը, նախնական տեղեկություններով՝ Քլեյբորն պողոտայում գրասենյակային շենքի մոտ կրակոցներ են արձակել 2 անհայտ անձինք, որոնցից մեկը կրակել է հրացանից, երկրորդի մետ ատրճանակ է եղել: Հրաձգությունից հետո նրանք հանցագործության վայրից փախուստի են դիմել: Վիրավորներին հոսպիտալացրել են: Ոստիկանությունը պարզում է հանցագործների ինքնությունը եւ նրանց արարքի դրդապատճառները:

Նմանատիպ նյութեր