211652_close_icon
views-count4434 դիտում article-date 13:48 29-07-2018

Վաշինգտոնցի կարդինալը պաշտոնաթող է եղել անչափահասի հետ սեռական բնույթի աղմկահարույց պատմությունից հետո

Հռոմի Ֆրանցիսկոսը պապն ընդունել է Վաշինգտոնի նախկին արքեպիսկոպոս, անչափահասի դեմ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող 88-ամյա կարդինալ Մաքկարիկի հրաժարականը՝ գրում է [url=https://www.bbc.com/russian/news-44990905]BBC[/url]-ն: Նշվում է, որ 100 տարվա մեջ առաջին անգամ է, որ Վատիկանի՝ Հռոմի պապին ընտրող կարդինալների կոլեգիայի անդամը ինքնակամ թողնում է իր պաշտոնը: Այսուհետ արգելվում է Մաքկարիկին հոգևոր ծառայություն իրականացնել: «Ֆրանցիսկոս պապը հրահանգել է, որ կարդինալը իր կյանքը նվիրաբերի աղոթքներին և միայնությանը և քավի իր մեղքերը, քանի դեռ եկեղեցին հետաքննում է նրա հանդեպ մեղադրանքը, ըստ որի՝ կարդինալը մոտ կես դար առաջ սեռական ոտնձգություն է կատարել 16-ամյա ծառայակցի հանդեպ»,- ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր